ԱԶԲ-ն $750,000 կուղղի ՀՀ-ում հեռավար կրթության հարթակի մշակմանը17 օգոստոսի 2020 - 16:54 AMT PanARMENIAN.Net - Ասիական Զարգացման Բանկը (ԱԶԲ) հաստատել է $750,000 արժեքով Գիտելիքի և օժանդակության տեխնիկական աջակցության ծրագիրը՝ ՀՀ-ում հեռավար կրթության հարթակի մշակման և շահագործման համար։ Այն կօժանդակի Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը (ԿԳՄՍՆ) արտակարգ իրավիճակների պայմաններում և նորմալ իրավիճակներում որակյալ և շարունակական կրթություն ապահովելու հարցում։ «Համազգային մակարդակում բոլոր սովորողների համար որակյալ և շարունակական կրթության հասանելիության ապահովումը հանդիսանում է Կառավարության հիմնական նպատակը և աջակցում է ԱԶԲ 2030 ռազմավարության՝ նորարարական տեխնոլոգիաները խթանելու և ինտեգրված լուծումներ տրամադրելու ղեկավար սկզբունքներին»,- հայտարարել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ Ծրագիրը կառավարությանը կօգնի քաղաքականություն մշակել՝ հարթակից օգտվելու հավասար հնարավորություններ տալով բոլորին, ինչը կբավարարի սովորողների, նրանց խնամակալների և ուսուցիչների կարիքներին և ֆիզիկական բազմազան կարողություններին։ Կորոնավիրուսի համավարակի պատճառով ՀՀ-ում մարտից ուսումնական պրոցեսն ընթացել է հեռավար, ԿԳՄՍՆ-ն հայտարարել էր, որ դասերը դպրոցներում կվերսկսեն սեպտեմբերի 15-ից։ Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել |