Ֆաուչի․ Covid-19-ը հետևանքներ է թողնում նաև բուժված երիտասարդների առողջության վրա![]() 18 օգոստոսի 2020 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսը հաղթահարած երիտասարդների մի մասի մոտ նկատվում են սրտանոթային համակարգի խնդիրներ։ Դրա համար անհրաժեշտ է զգուշանալ պնդումից, թե պետք է թույլ տալ երիտասարդներին վարակվել և բուժվել։ Այս մասին, CNN-ի փոխանցմամբ, ասել է ԱՄՆ Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն Էնթոնի Ֆաուչին։ «Մարդիկ ասում են՝ թողնենք երիտասարդները վարակվեն, դա նորմալ է։ Ոչ, դա նորմալ չէ»,-կարծում է Ֆաուչին։ Բուժվելուց հետո երիտասարդները շաբաթներ և երբեմն նույնիսկ ամիսներ անց ունենում են ախտանիշեր։ Ֆաուչիի համար սա օրեցօր ավելի անհանգստացնող է դառնում։ «Ես ձեզ երաշխավորում եմ, եթե մենք այս զրույցն ունենանք վեց ամսից կամ մի տարուց, մենք վերանայելիս կլինենք ոչ հոսպիտալացված պացիենտների վրա երկարատև վնասակար ազդեցության մասին գրականությունը», - հայտարարել է Ֆաուչին: Օգոստոսի 18-ի դրությամբ աշխարհում հայտնաբերվել է 21,891,107 կորոնավիրուսի դեպք, մահացել է 774,160, առողջացել՝ 13,893,717 մարդ։ Photo: Kevin Dietsch/Getty Images ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |