Չինական Շենժենը՝ 5G ամբողջական ծածկույթով աշխարհի առաջին քաղաքը![]() 18 օգոստոսի 2020 - 11:56 AMT PanARMENIAN.Net - ՉինականՇենժենը դարձել է 5G ամբողջական ծածկույթով աշխարհի առաջին քաղաքը։ Այդ մասին China News Service-ին է ասել քաղաքի վարչակազմի ղեկավար Չեն Ժուգուեմը։ Շենժենում արդեն ավելի քան 46,400 բազային կայան է կառուցվել 5G-ի համար, ինչը գրեթե 1500-ով ավելի է նախապես պլանավորվածից, գրում է ՏԱՍՍ-ը։ Քաղաքում ստեղծված 5G ցանցն ինքնաբավ է։ Նման համակարգերի համար նախատեսված ենթակռուցվածքները զրոյից են ստեղծվում, ինչը մեծ ֆինանսական ներդրումներ է պահանջում։ Չինաստանում 5G ամբողջական ծածկույթով առաջին քաղաքը դառնալու խնդիրը քաղաքի ղեկավարության կողմից դրվել էր 2019-ի սեպտեմբերին։ 5G համար նախատեսված ենթակառուցվածքների ակտիվ շինարարություն է ընթանում Չինաստանի ամբողջ տարածքում: Գործընթացը դանդաղել էր 2020-ի սկզբին կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով, սակայն այժմ աշխատաքներն արագացված տեմպերով են ընթանում։ Ամեն շաբաթ Չինաստանում ավելի քան 10,000 այդպիսի բազա է տեղակայվում, իսկ բջջային կապի օպերատորները հայտարարել են 5G համար փաթեթային սակագների նվազման մասին։ Մինչև 2020-ի ավարտը Չինաստանում մոտ 800,000 5G կայան կտեղադրվի, իսկ օգտատերերի քանակը կգերազանցի 200 միլիոնը։ Համացանցում պարբերաբար դավադրապաշտական տեսություն է տարածվել, ըստ որի՝ կորոնավիրուսի տարածումը կապ ունի նոր սերնդի 5G ցանցի հետ։ Այդ պատճառով որոշ երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, հրկիզել են կապի աշտարակները, իսկ 5G-ի համար պատասխանատու ինժեներները՝ սպառնալիքներ ստացել։ Բրիտանական կառավարությունը կոչ էր արել Facebook-ին, YouTube-ին, WhatsApp-ին և Twitter-ին ջնջել կասկածելի բովանդակությունը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |