Հայաստանը շահագրգռված է Մալայզիայի հետ փոխշահավետ հարաբերությունների հաստատման եւ զարգացման հարցում 6 փետրվարի 2009 - 18:02 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 5-ին Կուալա Լումպուրի Իստանա Նեգարա Ազգային պալատում Հնդկաստանում Հայաստանի դեսպան Աշոտ Քոչարյանն իր հավատարմագրերն է հանձնել Մալայզիայի թագավոր Միզան Զայնալ Աբիդինին` համատեղության կարգով հավատարմագրվելով նաեւ Մալայզիայում: Պաշտոնական ընթացակարգից հետո տեղի ունեցած առանձնազրույցի ժամանակ դեսպան Քոչարյանը Մալայզիայի թագավորին է փոխանցել Հայաստանի նախագահի բարեմաղթանքները, հակիրճ ներկայացրել է Հայաստանի պատմությունը, վերջին քաղաքական եւ տնտեսական զարգացումները, արտաքին քաղաքականության առաջնայնությունները, կարեւորել է ասիական ուղղությունը, մասնավորապես` Մալայզիայի հետ փոխշահավետ երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման, փոխայցելությունների իրականացման, իրավական դաշտի ձեւավորման անհրաժեշտությունը: Հայաստանի դեսպանը նշել է մեծ ներուժի առկայությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, զբոսաշրջության, կրթության եւ առեւտրատնտեսական ոլորտներում:Մալայզիայի թագավորն իր հերթին նախ շնորհավորել է Հայաստանի դեսպանին Մալայզիայում Հայաստանի առաջին դեսպան նշանակվելու կապակցությամբ, ապա խնդրել իր ջերմ ողջույնները փոխանցել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին` ցանկանալով նրան եւ ողջ հայ ժողովրդին առողջություն, խաղաղություն, առաջընթաց եւ բարեկեցություն: Մալայզիայի Թագավորը համոզմունք է հայտնել, որ կան մեծ հնարավորություններ` զարգացնելու հայ-մալայզիական հարաբերությունները պաշտոնական եւ ոչ պաշտոնական պատվիրակությունների փոխայցելությունների եղանակով: Մալայզիա կատարած այցի շրջանակներում դեսպան Աշոտ Քոչարյանը հանդիպումներ է ունեցել Մալայզիայի ԱԳՆ ու միջազգային առեւտրի եւ արդյունաբերության նախարարությունների պաշտոնյաների հետ: Քննարկվել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |