Լիբանանում կորոնավիրուսով հիվանդների հոսպիտալները լիքն են․ Երկիրը 2 շաբաթով փակելու առաջարկ կա18 օգոստոսի 2020 - 14:14 AMT PanARMENIAN.Net - Լիբանանում կորոնավիրուսով վարակվածների թիվն աճել է օգոստոսի 4-ին Բեյրութում պայթյունից հետո, վարակվածների ընդունող հիվանդանոցները լիքն են, փոխանցում է AFP-ն։ Օգոստոսի 4-ի երեկոյան Բեյրութի նավահանգստում ուժգին պայթյուն է որոտացել։ Մահացածների թիվը հասել է 173-ի: Քաղաքում մեծ ավերածություններ կան, վնասվել է ՀՀ դեսպանության շենքը, տուժել է նաև հայկական թաղամասը։ Հայտնի է հայ 11 զոհի և 250 վիրավորի մասին: Առողջապահական ոլորտի պատասխանատուները պահանջել են երկրում երկշաբաթյա կարանտին հայտարարել՝ պանդեմիայի զսպման համար։ Լիբանանի առողջապահության նախարար Համադ Հասանը նախազգուշացրել է, որ կորոնավիրուսով վարակվածների իրական թիվը կարող է ավելի մեծ լինել, քան պաշտոնականն է։ Նա հորդորել է բոլորին դիմակ կրել՝ նշելով, որ վիրուսը տարածվում է ամենուր։ «Սա կայնքի ու մահու հարց է»,- նշել է Հասանը՝ հավելոլով, որ առաջիկայում հնարավոր է մասնավոր ու պետական հիվանդանոցները չկարողանան պացիենտների ընդունել։ Վերջին 24 ժամում Լիբանանում վարակի 456 նոր դեպք է գրանցվել, ցուցանիշը ռեկորդային է երկրի համար։ Վարակակիրների ընդհանուր թիվը 9337 է, 105 մահ կա վիրուսից։
Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |