ԱՆ․ Մոտ 300 պացիենտ ծանր ու ծայրահեղ ծանր է, վարակակիրների թիվը նվազում է18 օգոստոսի 2020 - 14:26 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսով վարակվածների թիվը Հայաստանում գնալով նվազում է, երկրում սակայն մոտ 300 մարդ գտնվում է ծանր ու ծայրահեղ ծանր վիճակում, հայտարարել է առողջապահության նախարարույթան խոսնակ Ալինա Նիկողոսյանը, փոխանցում է «Ազատություն» ռադիոկայանը։ Ըստ նրա՝ հակահամաճարակային երեք պարզ կանոնի պահպանումը՝ դիմակ կրելը, ձեռքերը հաճախակի ախտահանելն ու սոցիալական հեռավորություն պահպանելն արդյունք են տալիս։ «Ստաբիլ պահպանվում են մահվան դեպքերը, չնայած որ նախորդ օրը մենք ավելի քիչ թվով մահեր ենք ունեցել, բայց 8-9 ունենում ենք, լինում են այդպիսի օրեր: Դա կապված է նրա հետ, որ մենք դեռևս ունենք մոտ 300 մարդ, ովքեր գտնվում են ծանր, ծայրահեղ ծանր, արհեստական օդափոխության սարքերին միացված են: Եվ այդ պատճառով քանի դեռ կան նման վիճակում գտնվող մարդիկ, բնականաբար մահերը ցավոք լինելու են»,- նշել է նա։ Թվերի նվազմանը զուգահեռ` կորոնավիրուսով վարակվածներին սպասարկող արդեն մոտ 15 հիվանդանոց վերադարձել է բնականոն աշխատանքին։ Հայաստանում օգոստոսի 18-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 41,846-ի։ Ընդհանուր առմամբ՝ կորոնավիրուսից մահվան 832 դեպք կա, այլ պատճառով՝ 245։ Առողջացածների ընդհանուր թիվը 34,982 է։ Փաստացի բուժվողների թիվը 5787 է։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |