Եվրոպայում զբոսաշրջիկներին կարող են կրկնակի թեստավորել![]() 19 օգոստոսի 2020 - 16:25 AMT PanARMENIAN.Net - Կորոնավիրուսի համավարակի նոր բռնկման պատճառով Եվրոպայում զբոսաշրջությունը կրկին վտանգի տակ է, մասնագետները դիտարկում են կրկնակի թեստավորմամբ զբոսաշրջիկների ճամփորդելու հնարավորության հարցը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ ԵՄ-ում նշում են, որ սահմանների փակումը և ուղևորությունների սահմանափակումը խոչընդոտում են Եվրոպայում շարժի վերականգնմանը։ Երկրների ղեկավարություններին խորհուրդ է տրվել միջոցներ ձեռնարկել՝ հիմնվելով գիտական տվյալների վրա։ Մասնավորապես՝ դիտարկել ոչ միայն դիտարկել վերջին 2 շաբաթվա ընթացքում հաստատված դեպքերի թիվը, այլև հաշվի առնել թեստավորման ծավալներն ու ընտրված ռազմավարությունը։ Բացի այդ, քննարկվում է նաև կրկնակի թեստավորման սխեման, որն օգոստոսի 19-ից կիրառվելու է Իսլանդիայում։ Այդ երկիր այցելողները պարտավոր են 5-օրյա կարանտինում գտնվել ու կորոնավիրուսի երկու թեստ հանձնել։ Նախատեսվում է, որ առաջին թեստավորումն անցկացվելու է ժամանման առաջին օրը, երկրորդը՝ կարանտինի 4-րդ կամ 5-րդ օրը, երկու բացասական արդյունքից հետո միայն ճամփորդողը կարող է դուրս գալ մեկուսացումից։ Օգոստոսի 19-ի դորւթյամբ աշխարհում 22․1 մլն մարդ է վարակված կորոնավիրուսով։ Եվրոպայում վարակի ամենաբարձր ցուցանիշն Իսպանիայում է՝ 364,000-ից ավելի վարակակրով։ Համավարակի պայմաններում ռիսկային համարվող երկրներից սահմանափակված են ավիաչվերթերը։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |