Խոսնակ․ Նավալնին կոմայի մեջ է

Խոսնակ․ Նավալնին կոմայի մեջ է

PanARMENIAN.Net - Ռուսաստանում ընդդիմադիր քաղաքական գործիչ, Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի ղեկավար Ալեքսեյ Նավալնին ծանր վիճակում կոմայի մեջ է, նա միացված է թոքերի արհեստական օդափոխության սարքին։ Այս մասին Twitter-ում հայտնել է նրա մամուլի խոսնակ Կիրա Յարմիշը։

Նրա խոսքով՝ անալիզների արդյունքները դեռ չկան, թեև ժամեր առաջ բժիշկները խոստացել էին ներկայացնել դրանք։

Օգոստոսի 20-ին Նավալին իրեն վատ է զգացել ինքնաթիռում, որով Տոմսկից Մոսկվա էր վերադառնում։ Ինքնաթիռը շտապ վայրէջք է կատարել Օմսկում, Նավալնուն հոսպիտալացրել են։ Խոսնակը հայտարարել է, որ նրան, հավանաբար, թունավորել են։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---