Արցախում Covid-19-ով վարակման 7 նոր դեպք կա![]() 20 օգոստոսի 2020 - 12:37 AMT PanARMENIAN.Net - Արցախում կորոնավիրուսային վարակը (Covid-19) հաստատվել է ևս 7 քաղաքացու մոտ: Այդ մասին տեղեկացնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։ Վարակակիրներից 5-ը Ստեփանակերտից են, նախորդ օրը հաստատված օջախի կոնտակտավորներ: 2 դեպք հայտնաբերվել է Մարտակերտի բնակիչների մոտ, նույն ընտանիքի անդամներ են, ովքեր վերադարձել են ՀՀ-ից: Ընդհանուր առմամբ, նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 268 մարդու մոտ, որից 248-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում՝ 18, ընդհանուր մեկուսացված է 31 քաղաքացի: Բժիշկները 2 հիվանդի առողջական վիճակը գնահատում են ծանր, ևս 2-ինը՝ միջին ծանրության: Թեստավորումների նպատակով 149 նմուշառում է իրականացվել: Համաճարակի բռնկումից ի վեր կատարվել է 8522 փորձանմուշի հետազոտություն: Արցախում կորոնավիրուսի համաճարակի բռնկումից ի վեր մահվան ելքով 2 դեպք է գրանցվել` հիվանդների մոտ կորոնավիրուս է ախտորոշվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Արցախի պարետ Ժիրայր Միրզոյանի որոշմամբ՝ ԱՀ քաղաքացիություն չունեցող անձինք, այդ թվում ՀՀ քաղաքացիները, օգոստոսի 12-ից սկսած ԱՀ այցելելու համար սակայն սահմանին պետք է ներկայացնեն վերջին 3 օրվա ընթացքում կատարված ՊՇՌ թեստի բացասական պատասխանը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |