Լոս Անջելեսում անջատել են տիկտոկերների հոսանքը՝ պանդեմիայի ժամանակ երեկույթների պատճառով![]() 20 օգոստոսի 2020 - 14:22 AMT PanARMENIAN.Net - Լոս Անջելեսի իշխանություններն անջատել են տիկտոկերների տան էլեկտրականությունը՝ կորոնավիրուսի պանդեմիայի ժամանակ կազմակերպվող երեկույթների համար։ Այդ մասին գրել է New York Times-ը։ Հոլիվուդի բլուրներում գտնվող տունը վարձակալում են ԱՄՆ-ում հայտնի TikTok-երներ Բրայս Հոլը, Նեյ Բեկը և Բլեյք Գրեյը։ Նրանք բոլորը Sway House «հայփ-հաուսից» են։ Լոս Անջելեսի քաղաքապետ Էրիկ Գարսեթին հայտարարել է, որ այդ տունը «վերածվել է գիշերային ակումբի», որտեղ երեկույթներ են անցնում «առողջապահական կանոնների կոպիտ խախտումներով»։ Ուստի, իշխանություններն անջատել են կոմունալ ծառայությունները՝ «կասեցնելու համար բնակիչներին սպառնացող երեկույթների անցկացումը»։ Գարսեթին հստակեցրել է, որ այդ տանը վերջին 2 շաբաթում առնվազն 2 մեծ երեկույթ է եղել։ Հոլը, որը 12․9 մլն բաժանորդ ունի, մինչ այդ Լոս Անջելեսի այլ շրջանում էր տուն վարձակալում, սակայն հարևանները բողոքել էին աղմուկից։ Նա նաև երեկույթ էր կազմակերպել իր ծննդյան 21-րդ տարեդարձի կապակցությամբ, որը կասեցվել էր հարևանների հեռախոսազանգով եկած ոստիկանության կողմից։ Այն մասին, որ Լոս Անջելեսի իշխանություններն անջատելու են կոմունալ ծառայություններն այն տներում, որտեղ երեկույթներ կանցկացվեն, քաղաքապետը հայտարարել էր դեռևս օգոստոսի 6-ին։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |