Լավրով. ՀՀ-ն որոշել էր վերագործարկել Ադրբեջանի խողովակաշարերից 15 կմ հեռավորությամբ գտնվող իր սահմանակետը21 օգոստոսի 2020 - 11:16 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, «Տրուդ» թերթին տված հարցազրույցում անդրադառնալով հուլիսին տեղի ունեցած միջադեպին ՀՀ և Ադրբեջանի սահմանին, որպես սրացման պատճառներից մեկը նշել է «աշխարհագրական գործոնը», երբ «հայկական կողմը որոշել է վերագործարկել ադրբեջանական արտահանող խողովակաշարերից 15 կմ հեռավորության վրա գտնվող իր սահմանակետը»։ Ըստ նրա՝ «դա առաջացրել է մի կողմի մեծ անհանգստությունը և մյուսի չարդարացված պատասխան արձագանքը, ինչն արդյունքում թափ է հաղորդել դիմակայությանը՝ ամենաանկանխատեսելի հետևանքներով»։ ՌԴ ԱԳ նախարարն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ վերջին 26 տարում առաջին անգամ դաշտային հրետանու, ականանետերի և հարվածային ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ մարտական բախումները տեղի են ունեցել ոչ թե ԼՂ հետ շփման գծում, այլ ՀՀ և Ադրբեջանի պետսահմանի հատվածում։ Նա հավելել է, որ դա 1994-ին կնքված հրադադարի մասին համաձայնագրի 2-րդ ամենամեծ խախտումն էր։ Ինչպես նշել է Լավրովը, ՌԴ ԱԳՆ-ն ակտիվ միջնորդական ջանքեր է գործադրել՝ ուղղված հակամարտության կարգավորմանը։ «ԵԱՀԿ ՄԽ ռուս համանախագահ Իգոր Պոպովը այդ ամբողջ ընթացքում ուղիղ կապի մեջ է եղել երկու երկրի ԱԳՆ ղեկավարների հետ։ Արդյունքում, ռուսական կողմի ակտիվ միջնորդությամբ, թեև ոչ առաջին փորձից, հուլիսի 16-ից հաջողվել է դուրս գալ հրադադարի ռեժիմի»,- ասել է նա։ Լավրովն ասել է նաև, որ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերների հետ միասին աշխատում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների շուտափույթ վերսկսման ուղղությամբ։ «Հուսով ենք, որ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունները շատ շուտով կվերսկսվեն։ Աշխատում ենք այդ ուղղությամբ ԵԱՀԿ ՄԽ մեր գործընկերների հետ միասին»,- ասել է նա։ Հուլիսի 12-ից հայ-ադրբեջանական սահմանի տավուշյան հատվածում մարտական գործողություններ են ընթացել, որոնք հրահրել է Ադրբեջանը: Բոլոր հրետակոծությունները թիրախավորվել են ՀՀ ԶՈւ կրակով և լռեցվել: Հայկական կողմը 5 զոհ ունի, Ադրբեջանից հայտնի է 12-ի մասին: Ադրբեջանական ԶՈւ-ն նաև հրետակոծել է Չինարին, Այգեպարը, Ներքին Կարմիրաղբյուրը, Մովսես և Տավուշ գյուղերը, Բերդ քաղաքը: Հուլիսի 15-ին իրավիճակը սահմանին համեմատաբար հանգիստ է եղել, սակայն հուլիսի 15-16-ի լույս գիշերը, խախտելով կրակի դադարեցման մասին պայմանավորվածությունը, մոտ 100 ադրբեջանցի զինծառայող փորձել է գրավել «Անկախ» դիրքը և հետ շպրտվել։ Նույն գիշերը ժամեր շարունակ հրետակոծել և ԱԹՍ-ներով թիրախավորել է խաղաղ բնակատեղիները։ Ցերեկը հակառակորդի անօդաչու սարքի կիրառումից վիրավորվել է Չինարի գյուղի բնակիչ։ Հուլիսի 17-ից իրավիճակը հարաբերական հանգիստ է եղել։ Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ լեռնային մարզերում մինչև -1․․․-2 աստիճան ցուրտ է սպասվում Մայիսի 9-ին սպասվում է առանց տեղումների եղանակ Թաթոյանը միացել է Բագրատ սրբազանի առաջնորդած շարժմանը Նա նշել է, որ իրականացվող սահմանազատումը միջազգային որևէ պահանջի չի համապատասխանում IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին. «Քո կողքին» Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավելի երեխա Վարչապետ․ Սահմանային սյուները ՀՀ անվտանգության երաշխիքի սյուներ են, եթե գործընթացը կասեցվի` պատերազմ կլինի Նա ասել է, որ պետք է ամեն ինչ անել սահմանային սյուները շատացնելու համար |