Փետրվարի ավարտին ԱՄՆ Կոնգրեսում կներկայացվի Հայոց ցեղասպանության մասին նոր բանաձեւը 7 փետրվարի 2009 - 14:29 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Հայաստանին աջակցող խմբի անդամները մտադիր են փետրվարի վերջում նոր բանաձեւ ներկայկացնել Հայոց ցեղասպանության մասին: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հաղորդել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբում (ANCA): Բանաձեւը կներկայացնեն Ադամ Շիֆը, Ֆրենկ Փալոունը, Ջորջ Ռադանովիչն ու Մարկ Կիրկը: Ներկայումս հայկական լոբբին աշխատում է այն ուղղությամբ, որ նոր բանաձեւը առավելագույն աջակցություն ստանա կոնգրեսականների շրջանում»,-ասվում է ANCA-ի հաղորդագրության մեջ: Հայոց ցեղասպանության մասին 106-րդ բանաձեւը ներառվել է ԱՄՆ 110-րդ Կոնգրեսի օրակարգում կոնգրեսական Ադամ Շիֆի ներկայացմամբ 2007թ. հունվարի 30-ին: 2007թ. հոկտեմբերի 10-ին բանաձեւը ստացավ Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հավանությունը: Սակայն Պալատում քվեարկությունը չկայացավ Ջորջ Բուշի վարչակազմի հակազդեցության պատճառով: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |