Ապրիլին Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի կունենա գիտաժողով` նվիրված Ադանայի կոտորածի 100-ամյակին 7 փետրվարի 2009 - 14:53 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 20-21-ին Երեւանի Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում (AGMI) տեղի կունենա գիտաժողով` նվիրված Ադանայի կոտորածի 100-ամյակին: Ինչպես հաղորդել է թանգարանի մամլո ծառայությունը, խորհրդաժողովի ընթացքում կներկայացվեն Հայոց ցեղասպանության վերաբերյալ մինչ այժմ անհայտ մնացած փաստեր: Խորհրդաժողովին կմասնակցեն պատմաբաններ Հայաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Ավստրիայից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից ու Շվեդիայից: «Ադանայի ջարդերի ու կոտորածի ուսումնասիրությունը մի շարք կարեւոր հարցեր է պարզաբանում, կապված ջարդերի պատճառների, կանոնավոր թուրքական բանակի մասնակցության, փոխհատուցման խնդիրների եւ այլ հարցերի հետ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Ապրիլի 1-14 Ադանայում տեղի ունեցած կոտորածի զոհ դարձան շուրջ 30 հազար հայեր: Տասնյակ հայկական բնակավայրեր ավերվեցին եւ հրի մատնվեցին: Հաճնի, Սիսի, Զեյթունի, Շեյխ-Մուրադի եւ այլ բնակավայրերի բնակիչները ինքնապաշտպանություն կազմակերպեցին, ինչը թույլ տվեց նրանց ետ մղել թուրք ջարդարարներին, ինչի շնորհիվ նրանք փրկվեցին լիակատար ոչնչացումից: Երիտթուքերի իշխանության հետաքննությունը ձեւական էր, ջարդի իսկական կազմակերպիչներն ու մեղավորները խուսափեցին պատժից: Ադանայի 1909 թ. կոտորածը սկիզ դրեց հայերի ոչնչացմանն ուղղված երիտթուրքերի լայնածավալ քաղաքականությանը Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրան հաջորդած տարիներին: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |