ՀՀ կառավարության դրամական օժանդակությունը տրամադրվել է Դամասկոսի 300 հայ ընտանիքի![]() 22 օգոստոսի 2020 - 15:07 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնությունը տրամադրվել է Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին: Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը մոտ 300 կարիքավոր հայ ընտանիքի տրամադրել է դրամական օժանդակություն, որով նրանք Դամասկոսում և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգիենայի պարագաներ, տեղեկացնում է ԱԳՆ-ն։ : Մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքի: Օգոստոսի 21-ին օժանդակության տրամադրմանը մասնացել են նաև Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանը և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանը։ Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |