Տոնոյանը Շոյգուին պատմել է հուլիսյան մարտերից հետո տարածաշրջանում իրադրության մասին![]() 24 օգոստոսի 2020 - 10:45 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Մոսկվայում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հանդիպել է ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուին, տեղեկացրել հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության մասին, հայտարարել է ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը: Նախարարը տեղեկություն է հաղորդել նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախա-ադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։ Հուլիսի 12-ից 16-ին հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածում՝ Տավուշում, Ադրբեջանը ռազմական գործողություններ էր հրահրել։ Այդ գործողությունների հետևանքով հայկական կողմը 5 զոհ ունեցավ, ադրբեջանցիները 12-ի մասին են հայտարարել։ «Տոնոյանն ընդգծել է, որ որոշ պետությունների ագրեսիվ հռետորաբանությունը և իրականացվող ռազմական բնույթի քայլերը միտված են տարածաշրջանային իրավիճակի ապակայունացմանն ու ռազմականացմանը»,-գրել է ՊՆ խոսնակը։ Շոյգուն կարևորել է կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը բոլոր պետությունների կողմից։ Նախարարները քննարկել և պայմանավորվել են ռազմական գործակցության ուղղությամբ առաջիկա անելիքների շուրջ։ Տոնոյանը Մոսկվա է այցելել «Միջազգային բանակային խաղեր-2020» միջոցառման շրջանակում: Օգոստոսի 23-ին նաև ՌԴ-ի հետ հայկական ավիացիոն պարկի արդիականացման մասին համաձայնագիր է կնքվել։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |