Ալի Բաբաջան. Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել 9 փետրվարի 2009 - 11:27 AMT PanARMENIAN.Net - «Մենք պլատֆորմ ունենք, որի շրջանակներում կքննարկենք երկկողմ հարաբերությունները»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը Մյունխենում Հայաստանի նախագահի հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցություններում առաջընթաց է գրանցվել: «Այս բանակցությունները Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ ամենակարեւորն ու ամենաինտենսիվն էին Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր»,-ասել է Բաբաջանը: Իր հերթին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կարեւորել է հայ-թուրքական հարաբերությունների զարգացումը տարվա երկրորդ կեսին: «Հայաստանը մտադիր է համագործակցել տարածաշրջանի բոլոր երկրների հետ եւ դարձնել Հարավային Կովկասը այլընտրանքային տրանսպորտային միջանցք, իր հերթին հայտարարել է Հայաստանի նախագահը, հաղորդում է Anatolia News Agency-ին:![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |