Հայաստանի ներգրավումը GSP+ համակարգին կնպաստի Երեւան-Բերլին տնտեսական համագործակցությանը

PanARMENIAN.Net - Մյունխենում Անվտանգության քաղաքականության հարցերով 45-րդ միջազգային համաժողովին շրջանակներում Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի հետ: Հանդիպմանը քննարկվել են երկկողմ հարաբերություններին վերաբերող հարցեր: Երկու երկրների ղեկավարները բարձր են գնահատել Հայաստանի Հանրապետության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության միջեւ համագործակցության ներկա մակարդակը. երկու պետությունների միջեւ ապրանքաշրջանառությունը հասնում է շուրջ 350 մլն դոլարի, Հայաստանում գերմանական կապիտալով գործում է շուրջ 100 համատեղ ձեռնարկություն:

Նախագահ Սարգսյանը վստահություն է հայտնել, որ Եվրամիության «Արտոնությունների ընդհանրացված համալրված համակարգում» (GSP+) Հայաստանի ներգրավումը կխթանի առեւտրատնտեսական փոխգործակցությունը երկու երկրների միջեւ: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային հարցեր: Գերմանիայի Դաշնային կանցլեր Անգելա Մերկելի խնդրանքով Սերժ Սարգսյանը ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլը, անդրադարձել արագ արձագանքման կոլեկտիվ ուժեր ստեղծելու մասին ՀԱՊԿ-ի Կոլեկտիվ անվտանգության խորհրդի մոսկովյան որոշմանը:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---