Ջավախքում հայերի և ադրբեջանցիների կռիվն ազգության հետ կապ չի ունեցել![]() 25 օգոստոսի 2020 - 13:11 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 23-ին Ջավախքի Թորիա գյուղի բնակիչների և Գարդաբանիի շրջանից ժամանած ազգությամբ ադրբեջանցիների միջև ծեծկռտուք է եղել: Կային տուժածներ և բերման ենթարկվածներ, հայտնում է Aliq.ge-ն։ Թեև ԶԼՄ-ներում միջադեպը ներկայցվել է որպես ազգամիջյան, Թորիա գյուղի բնակիչներն ասել են՝ խնդիրն իրենց արտերն արածացնելն է եղել, ազգային խնդիր չկար։ Կայքի հետ զրույցում հայաբնակ Թորիա գյուղի բնակիչը պատմել է, որ խնդիրը 2020-ին խոտի պակասն է: «Հողերից, որտեղ մենք հունձ էինք անում, երեք տարուց ավել է, ինչ Թորիա գյուղի բնակիչները օգտվում են: Դա մեր հիմնական հնձի արտն է: Եվ ամեն տարի էլ այս սեզոնին Գարդաբանիից կամ այլ շրջանից ոչխարի հոտ են բերում մեր տարածքում արածացնելու, դե բնականաբար արտերը հնձելուց հետո», - պատմում է նա: Թորիացիների խոսքով՝ այս տարի ոչխարի հոտը քշել են չհնձած արտի մեջ, հունձ անողները երեխաներին (15 տարեկան) ուղարկել էին զգուշացնելու, որ հոտը հանեն արտից: Հովիվներից մեկը հարվածել է երեխաներին, ինչից հետո խնդրին խառնվել է երեխաներից մեկի հայրը: Քաշքշուկը վերածվել է ծեծկռտուքի: «Մեր կռիվն արտի համար է եղել, որ սպասեն հնձենք և նոր արածացնեն: Ախր այս տարի խոտն էլ քիչ է, իսկ գյուղացին դրանով է ապրում»,- ասել է նա։ ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |