Շառլ Ազնավուրը չի ցանկանում լինել Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում

PanARMENIAN.Net - Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը չի պատրաստվում լինել Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում: Այդ մասին Ազնավուրը հաղորդել է իսպանական El Pais թերթին: «Վերջերս Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը առաջարկեց ինձ դառնալ Հայաստանի դեսպանը Շվեյցարիայում: Այդ օրը ես շատ երջանիկ էի, սակայն հաջորդ օրը հասկացա, որ եթե ընդունեմ այդ առաջարկը, կկորցնեմ իմ ազատությունը»,-ընդգծել է շանսոնյեն` հավելելով, որ նույնիսկ նման պատվավոր պաշտոնի համար չի կարող կորցնել իր ազատությունը: Ինչպես արդեն ասվել է, Ազնավուրի մենեջեր Լեւոն Սայանը Կաննում կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էր, որ Ազնավուրը կարող է ՀՀ դեսպան նշանակվել Շվեյցարիայում: MIDEM երաժշտական արտադրության ցուցահանդեսի շրջանակներում շուրջ 800 երգ գրած եւ 100 մլն սկավառակ վաճառած Ազնավուրը ստացավ «Lifetime Achievement Award» պատվավոր մրցանակ երաժշտության ասպարեզում ձեռք բերած նվաճումների համար:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---