Մոսկովյան հռչակագիրը եւ Հելսինկյան հայտարարությունները հող են նախապատրաստում Ղարաբաղի շուրջ բանակցություններում առաջընթացի համար 9 փետրվարի 2009 - 17:30 AMT PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահի` Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցերով հատուկ ներկայացուցիչ Գորան Լենմարկերին:Գորան Լենմարկերի խնդրանքով նախարար Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները, Ցյուրիխում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման արդյունքները: Այդ համատեքստում շեշտվեց, որ 2008թ. նոյեմբերի 2-ի Մոսկովյան հռչակագիրը, ինչպես նաեւ Հելսինկիում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների եւ ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի հայտարարությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ պարարտ հիմք են ստեղծում բանակցությունների առաջընթացի համար: Գորան Լենմարկերն իր հերթին ընդգծեց, որ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցային գործընթացը կարող է բերել հիմնախնդրի հանգուցալուծմանը եւ համոզմունք հայտնեց, որ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի: Հանդիպման ընթացքում Էդվարդ Նալբանդյանն ու Գորան Լենմարկերը մտքեր փոխանակեցին Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» առաջարկության վերաբերյալ, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |