Իսրաէլ Վասկես. Ես շահագրգռված եմ Դարչինյանի հետ մենամարտի հարցում

PanARMENIAN.Net - Առաջին կիսաթեթեւ քաշային կարգում աշխարհի չեմպիոն, մեքսիկացի Իսրաէլ Վասկեսը հայտարարել է, որ շահագրգռված է Վիկ Դարչինյանի հետ մենամարտի հարցում: «Դարչինյանը մեծ բռնցքամարտիկ է, եւ ես անհամբերությամբ եմ սպասում մեր հանդիպմանը ռինգում: Եթե դրան ոչինչ չի խանգարում, եկե'ք կազմակերպենք այդ մենամարտը»,- ասել է Վասկեսը:



IBF, WBC եւ WBA տարբերակներով ամենաթեթեւ քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Դարչինյանը մեքսիկացի բռնցքամարտիկ Խորխե Արսեի հանդեպ տարած հաղթանակից հետո որոշել է անցնել կիսաթեթեւ կարգ: Ինչպես հայտնել է Դարչինյանի մենեջեր Գարի Շոուն, Դարչինյանը անդադրում խոսում է Վասկեսի հետ մենամարտի մասին: «Դարչինյանը շարունակում է խոսել Իսրաէլ Վասկեսի եւ Ռաֆայել Մարկեսի հետ մենամարտերի մասին: Ես կարծում եմ` մենք շատ հնարավորություններ ունենք` նրանց հետ պայմանավորվելու սպասվող հանդիպման վերաբերյալ»,- ասել է Շոուն:
 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---