Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Բակո Սահակյանին պատմել է Իլհամ Ալիեւի հետ անցկացրած հանդիպման արդյունքների մասին 9 փետրվարի 2009 - 18:43 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության nախագահ Բակո Սահակյանի հետ: Ինչպես PanARMENIAN.Net ին հաղորդել են ՀՀ նախագահի մամլո ծառայությունում, հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի ներկա փուլին վերաբերող հարցերը: Ս. Սարգսյանը Բակո Սահակյանին տեղեկացրել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ ցյուրիխյան հանդիպման արդյունքները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախագահի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամին դիմակայելուն ուղղված համատեղ քայլերին ու այս ուղղությամբ տարվող աշխատանքներին առնչվող հարցեր:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |