Ռուս հաքերը Մասկի Tesla-ի դեմ կիբերհարձակում է պատրաստել․ Նա ձերբակալված է![]() 28 օգոստոսի 2020 - 14:00 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Հետախուզությունների դաշնային բյուրոն ձերբակալել է հաքեր Եգոր Կրյուչկովին, որը հարձակում է նախապատրաստել գործարար Իլոն Մասկի Tesla ընկերության համակարգչային ցանցի վրա, փոխանցում է Deutche Welle-ն։ Լուրջ հարձակման մասին Մասկն օգոստոսի 28-ին հայտնել է նաև թվիթերյան իր միկրոբլոգում։ Ըստ հրապարակումների՝ Tesla-ի համակարգչային ցանցի վրա հարձակումը լրջորեն է մշակվել։ Կրյուչկովն ու նրա խումբը գտել են ռուսախոս մի աշխատակցի, որը Tesla-ի համակարգչային ցանց մուտքի հնարավորություն է ունեցել։ Հաքեր Կրյուչկովը հուլիսի 28-ին ԱՄՆ է մեկնել տուրիստական վիզայով, հանդիպել ու $1 մլն առաջարկել Tesla-ի աշխատակցին։ Հաքերները նախատեսել են գողանալ կորպորոտիվ տվյալներն ու դրանց համար գումար պահանջել։ Հանդիպումից հետո Tesla-ի աշխատակիցը ընկերության ղեկավարությանը տեղեկացրել է ռուս հաքերի պլանների մասին։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկի՝ Իլոն Մասկի Tesla-ն էլեկտրամոբիլների արտադրությամբ է զբաղվում։ Ընկերությունը հիմնադրվել է 2003-ին։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |