Սումգաիթում հրեաների ջարդ է սկսվե՞լ10 փետրվարի 2009 - 12:18 AMT PanARMENIAN.Net - Ըստ չճշտված տվյալների փետրվարի լույս 9-ի գիշերը Սումգաիթի մի քանի շրջաններում միանգամից մի քանի միջադեպ է տեղի ունեցել: Խոսքը հրեա ընտանիքների բնակարանների վրա կատարված միանգամից մի քանի ավազակային հարձակումների մասին է: Ըստ նախնական տվյալների տուժել է 12 մարդ, որոնք տեղափոխվել են շտապ օգնության հիվանդանոցներ տարբեր ծանրության վնասվածքներով, այդ թվում դանակահարությամբ: Ենթադրաբար բռնության այս բռնկումը կապված է Գազայի հատվածի վերջին իրադարձությունների հետ: Ադրբեջանում հրեաների հանդեպ բացասական վերաբերմունքը սկսեց արտահայտվել դեռեւս 2006 թվականին, երբ Ադրբեջանի հրեա համայնքը բացահայտ սատարեց Իսրայելի գործողություններին Լիբանանում: «Ջումա» մեջիթի իմամ Իլգար Իբրահիմօղլուն այն ժամանակ բավականին կոշտ արտահայտվեց եւ նույնիսկ սպառնաց հրեաներին վրիժառությամբ: «Ես խոստանում եմ Սեմեոն Իհիլիովին (Ադրբեջանում հրեական կրոնական համայնքի առաջնորդ), որ մենք ցույց կտանք մեր համերաշխությունը պաղեստինցիների եւ լիբանանցիների հետ»: Արդեն այսօր առավոտյան Սումգաիթի գործադիր իշխանության ղեկավար Վագիֆ Ալիեւը ուժայինների արտահերթ նիստ գումարեց` պահանջելով գտնել եւ պատժել բոլոր մեղավորներին, հաղորդում է azertopnews-ը: Սումգաիթը տխրահռչակ ճանաչում ստացավ դեռեւս 1988 թվականին, երբ փետրվարի 27-29 քաղաքում հայկական ջարդեր էին իրականացվում` իշխանությունների իմացությամբ եւ թողտվությամբ: Այն ժամանակ, պաշտոնական տվյալներով, 32 հայ սպանվեց, հարյուրավորները վիրավորվեցին: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |