ՊԵԿ 3 պաշտոնյա է ձերբակալվել՝ պաշտոնեական դիրքը չարաշահելու համար31 օգոստոսի 2020 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և դրան հանցակից լինելու հոդվածներով քրգործի շրջանակում ձերբակալվել է Պետական եկամուտների կոմիտեի 3 աշխատակից: Նրանց գործողությունների հետևանքով պետբյուջե չի մուտքագրվել 44․3 մլն դրամ։ Հունվար-փետրվարին ՊԵԿ Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի բաժանմունքի պետ Վ. Ա.-ն ու նույն բաժանմունքի մաքսային տեսուչ Հ. Մ.-ն` բաժանմունքի կշեռքավար Ա. Տ.-ի օգնությամբ, իրենց պաշտոնեական դիրքն օգտագործել են ծառայության շահերին հակառակ և չեն կատարել ծառայողական պարտականությունները։ Մասնավորապես՝ 2020-ի հունվարի 17-ին 1150 տարա յուղով բեռնված բեռնատարների վարորդներին թույլատրել են առանց մաքսային հայտարարագրման Բագրատաշենով մտնել ՀՀ տարածք։ Սրա հետևանքով բեռի սեփականատերը պետական բյուջե չի վճարել առանձնապես խոշոր չափերով՝ 16 մլն դրամի հարկ, տուրք և պարտադիր այլ վճարներ: Նույն պաշտոնյաները հունվարի 25-ին և 29-ին, մարտի 1-ին նույն եղանակով թույլատրել են նշված մաքսակետով ամեն անգամ 680 տարա յուղի տեղափոխում ՀՀ տարածք։ Դրա հետևանքով բեռի սեփականատերը պետ բյուջե չի վճարել ընդհանուր 28.3 մլն դրամ։ Նախաքննությունը շարունակվում է: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը ՀՀ և Մալթայի ԱԳ նախարարները քննարկել են ԵԱՀԿ գործունեությանն ու Ադրբեջանի հետ կարգավորման զարգացումները Հայաստանի և Մալթայի ԱԳ նախարարներն անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Eurowings–ը Բեռլին-Երևան ուղղությամբ թռիչքներ է սկսել Չվերթերը կիրականացվեն շաբաթական մեկ չվերթ |