Ցեղասպանությունից մարդկանց փրկած ռուանդացին ձերբակալվել է![]() 1 սեպտեմբերի 2020 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Ռուանդայում հյուրանոցի տեր Պոլ Ռուսեսաբաջինան, որը հազարից ավելի ռուանդացիների կյանքեր է փրկել ցեղասպանությունից՝ պատսպարելով նրանց, ձերբակալվել է ահաբեկչության հետ կապ ունեցող հանցագործությունների կասկածանքով, հայտնում է CNN-ը։ 66-ամյա Ռուսեսաբաջինան մեղադրվում է ծայրահեղական զինված ահաբեկչական կազմակերպության հիմնադիր, առաջնորդ և հովանավոր լինելու համար։ Նա Ռուանդայում չի բնակվում 1996 թվականից՝ իր վրա մահափորձից հետո։ Հայտնի չէ, թե որ երկիրն է օգնել Ռուանդայի իրավապահներին ձերբակալել Ռուսեսաբաջինային։ Նրա թիմակիցները և անձամբ ինքը՝ Ռուսեսաբաջինան, կարծում են, որ սա քաղաքական հետապնդում է երկրի նախագահ Պոլ Կագամեի կառավարության կողմից՝ վերջինիս քննադատելու համար։ 1990-ականների սկզբին ժամանակավոր կառավարության իրագործած Ռուանդայի ցեղասպանության ժամանակ մոտ 1 մլն մարդ է զոհվել։ Ռուսեսասբաջինային, որն այդ ժամանակ աշխատում էր տեղի հոթելներից մեկում որպես մենեջեր, հաջողվել է հյուրանոցի հարկի տակ պատսպարել հազարից ավելի մարդու և փրկել նրանց։ Հոլիվուդյան Hotel Rwanda ֆիլմը նրա սխրագործության մասին է: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |