ՊՆ․ Աշխարհազորում նաև կանայք կներգրավվեն![]() 1 սեպտեմբերի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - ՀՀ-ում աշխարհազորում ներգրավված կլինեն նաև կանայք` որևէ խտրականություն չի լինելու, հայտնել է պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը, փոխանցում է Sputnik Armenia-ն։ «Նախատեսում ենք, որ կանայք էլ կներգրավվեն աշխարhազորում։ Ճիշտ է, առաջին փուլում մարտական գործողություններին չեն մասնակցի»,–ասել է Բալայանը։ Փոխնախարարը հիշեցրել է, որ պահեստազորում նույնպես ներգրավված են կանայք, որոնք անցել են զինվորական ծառայություն, իսկ ռազմաուսումնական հաստատություններում մի քանի տարի է՝ աղջիկներ են ընդունվում։ Նրա խոսքով՝ կնոջ ներկայությունը զսպվածություն է առաջացնում զինծառայողների մոտ։ Աշխարհազորի ստեղծման մոդելին անդրադառնալով՝ Բալայանը վստահեցրել է, որ ստեղծվելու է հայկական մոդել, չնայած մինչ այդ ուսումնասիրել են բոլոր երկրների փորձը։ Այժմ առաջնահերթություններից մեկը կամավորներին կանոնակարգելն է։ ՀՀ պաշտպանության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել օրենքի նախագծեր, որոնց համաձայն սահմանվում են Երևան քաղաքում աշխարհազորի ստեղծման և ղեկավարման, աշխարհազորայինների հավաքագրման հետ կապված հարաբերությունները: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |