ՀԱՊԿ ԱԱՀՈՒ-ի առկայությունը կարող է որակապես փոխել ուժերի բալանսը Հարավային Կովկասում10 փետրվարի 2009 - 13:46 AMT PanARMENIAN.Net - «Արագ արձագանքման հավաքական ուժերի (ԱԱՀՈՒ) ստեղծման վերաբերյալ որոշումը նոր իրավիճակ առաջացրեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում: Եթե մենք դեպի անցյալ նայենք, ապա կտեսնենք, որ դեռ վերջերս ՀԱՊԿ-ն չուներ հստակ ենթակառուցվածք ու ամորֆ կառույց էր»,-Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է «Եվրոպական ինտեգրացիա» ոչ կառավարական կազմակերպության ղեկավար Կարեն Բեքարյանը: Նրա խոսքերով, ԱԱՀՈՒ ուժերի ստեղծման վերաբերյալ որոշման ստորագրումից հետո պարզ է դառնում, որ ՀԱՊԿ-ն արդեն ունի արձագանքման կոնկրետ ուժեր, եւ կազմակերպության անդամ երկրները արդեն պատրաստվում են կոնկրետ ֆինանսական ներդրումներ անել: «ՀԱՊԿ-ն երեք ուղղություն ունի` Արեւելյան, Արեւմտյան ու Հարավային: Արեւելյան ուղղության համեմատությամբ, որը տարածվում է Կենտրոնական Ասիայի երկրների վրա, հարավային ու արեւմտյան ուղղությունները մեկական հանրապետություն են ներառում: Արեւմուտքում դա Բելառուսն է, հարավում` Հայաստանը: Դա շատ հետաքրքիր պատկեր է ստեղծում»,-նշել է Կ.Բեքարյանը: Նրա խոսքերով, Ադրբեջանի աճող ռազմական բյուջեն ու ռազմատենչ հայտարարություններն այսօր իրական սպառնալիք են եւ այժմ ԱԱՀՈՒ ուժերի առկայությունը կարող է որակապես փոխել իրավիճակը Հարավային Կովկասում, հավասարակշռություն առաջացնելով երկրների միջեւ: «Այսօր արդեն պարզ է, որ ԱԱՀՈՒ-ի ստեղծմամբ ՀԱՊԿ-ն վերջնականապես ամրագրեց իր տարածքներն ու սահմանները: Պետք է հիշատակել նաեւ, որ այդ ուժերի ստեղծումը տեղի ունեցավ ՀԱՊԿ-ում հենց Հայաստանի նախագահության օրոք: Հայաստանը, որպես նախագահ, կարող է ձեւավորել օրակարգի 50 տոկոսը: Հիշեցնեմ, որ պաշտոնական Երեւանը նման ուժերի ստեղծման օգտին էր հանդես գալիս դեռեւս 6-7 տարի առաջ»,-ասել է Բեքարյանը: «Արագ արձագանքման հավաքական ուժերի ստեղծման վերաբերյալ որոշումը ստորագրվել է փետրվարի 4-ին Մոսկվայում ՀԱՊԿ երկրների նախագահների գագաթնաժողովի շրջանակներում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |