Երեւանն ու Մոսկվան նախնական համաձայնագիր են ստորագրել Հայաստանին 500 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ տրամադրելու վերաբերյալ10 փետրվարի 2009 - 16:27 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջեւ տեղի ունեցած բանակցությունների արդյունքում երկու երկրների միջեւ նախաստորագրվել է «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ռուսաստանի Դաշնության կառավարության միջեւ Հայաստանի Հանրապետությանը պետական վարկ տրամադրելու մասին» համաձայնագիր, որի համաձայն ռուսական կողմը Հայաստանի Հանրապետությանը կտրամադրի 500.0 մլն ԱՄՆ դոլարի պետական վարկ` ՀՀ տնտեսության վրա համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները չեզոքացնելու նպատակով: Այդ մասին ասվում է Հայաստանի ֆինանսների նախարարության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդման մեջ: Վարկը տրամադրվելու է 15 տարի մարման ժամկետով, որից 4 տարին արտոնյալ է: Նախաստորագրված ֆինանսական համաձայնագիրը չի ենթադրում Հայաստանի Հանրապետության կողմից որեւէ այլ` ոչ ֆինանսական պարտավորությունների կատարում, եւ ներկայումս միջազգային ֆինանսական շուկայում ձեւավորված վարկավորման պայմանների համեմատությամբ վարկը տրամադրվելու է մեղմ պայմաններով: Ավելի վաղ տնտեսական հարցերով Ազգային ժողովի մշտական հանձնաժողովի ղեկավար Վարդան Այվազյանւ հայտնել էր, որ Հայաստանին կայունացման վարկի տրամադրման համար որպես Ռուսաստանին վճարելու տարբերակ դիտարկվում է Հայաստանի` ռուբլու գոտի անցնելու հնարավորությունը: Նրա խոսքով, եթե Ռուսաստանը պնդի այդ հարցում, հարցը կլուծվի ՀՀ Ազգային ժողովում: Նա չի բացառել, որ բանակցությունների ընթացքում Երեւանն ու Մոսկվան համաշխարհային ֆինանսական եւ տնտեսական ճգնաժամը հաղթահարելու համար դիտարկում են վարկի ոչ միայն ֆինանսական, այլեւ քաղաքական կողմերը: «Ամեն դեպքում ռուբլու գոտի մտնելու կամ չմտնելու հարցը որոշելու է Հայաստանի ժողովուրդը»,- ընդգծել էր Վարդան Այվազյանը: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |