Նախագահ․ Արցախը սեպտեմբերին 3G կապ կունենա, 2021-ից՝ 4G 2 սեպտեմբերի 2020 - 16:57 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ից 7 օրվա մեջ Արցախի ամբողջ տարածքն ունենալու է 3G կապի հնարավորություն, իսկ 4G Ստեփանակերտում և մնացած խոշոր բնակավայրերում ծրագրվում է 2021-ին։ Այս մասին հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ նշելով, որ սեպտեմբերի 2-ի գիշերը վերագործարկվելու են նոր կայանները։ Արցախում լինելու է Հայաստանի որակի կապ՝ ՀՀ գնին համապատասխան: «Հունվարի 1-ից կտրուկ լինելու է առաջին նվազեցումը, երկրորդը՝ հունիսի կամ հուլիսի 1-ից, իսկ 22 թվականի հունվարի 1-ից ունենալու ենք Հայաստանի գնին համապատասխանող կապ, անկախ նրանից նոր օպերատոր կլինի», թե չի լինի»,- նշել է նա։ Հարությունյանի խոսքով՝ նոր օպերատոր գտնելու հետ կապված լուրջ առաջարկություն երբևէ չեն ունեցել և չեն էլ ունենալու, դրա համար նպատակն է գոնե առկա օպերատորի հետ գալ համաձայնության: Նա հիշեցրել է, որ «Ղարաբաղ Տելեկոմի» մենաշնորհային պայմանագիրը կնքվել է 2002-ից 30 կամ 35 տարի ժամկետով: Ըստ նրա՝ որպես վարչապետ պաշտոնավարման վերջին օրերին Ucom–ին, MTS-ին, «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ին (Beeline-ին) հրավիրել է Արցախում կապի բնագավառում ծառայություններ մատուցելու, երկուսի պատասխանը բացասական է եղել, իսկ Ucom-ը պատասխան չի տվել: «Մինչև հրաժարականս, օրեր առաջ եղել եմ Լիբանանում և հանդիպել եմ «Ղարաբաղ Տելեկոմի» միակ սեփականատեր Պիեր Ֆատուշի հետ, և մենք համատեղ մշակել ենք ճանապարհային քարտեզ, որը թույլ է տալու Արցախում ունենալ բարձրակարգ և մատչելի գներ»,- ասել է նա: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |