Ավինյան․ Կիբեռանվտանգության ոլորտում պետմարմինների գործառույթները պետք է հստակեցնել 2 սեպտեմբերի 2020 - 18:51 AMT PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը տեղեկատվական և կիբեռանվտանգության ոլորտում գործընթացներին ու բարեփոխումներին նվիրված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ պետք է հստակեցնել կիբեռանվտանգության ոլորտում պետմարմինների գործառույթները ու պարտականությունները: Փոխվարչապետը շեշտել է, որ քննարկվող հարցերն առավել քան արդիական են` հաշվի առնելով, որ հուլիսին Հայաստանի հյուսիս-արևելյան սահմանին Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունները զուգակցվեցին կիբեռտարածքում ՀՀ պաշտոնական կայքէջերի նկատմամբ հարձակումների հետ: Նա նշել է, որ անհրաժեշտ է աշխատանքներ տանել նորմատիվային դաշտի արդիականացման, կայքերի պաշտպանության ծրագրային և ապարատային ապահովման, պետական ծառայողների համար կրթության և անվտանգության ապահովման մեխանիզմների մշակման ուղղությամբ։ Ադրբեջանցի հաքերներն ավելի վաղ հայտնել էին, որ կարողացել են ՀՀ կառավարական ներքին ցանցից տանել 55 ՏԲ տեղեկատվություն և հրապարակել «Զվարթնոց» օդանավակայանի մի քանի տասնյակ աշխատակիցների տվյալները։ Հունիսին ադրբեջանցի հաքերները ՀՀ-ից մոտ Covid-19-ով 3500 հիվանդի կամ կոնտակտավորի տվյալներ էին հանրայնացրել։ Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ բժշկական գումարտակը մասնակցում է ՆԱՏՕ–ի կազմակերպած զորավարժությանը Հոսպիտալն ապրիլի 30-ից ծավալվել է Հունգարիայի Վարպալուտա տարածաշրջանում գտնվող Բակոնիկուտի զորավարժարանում Սուրենյան․ Սպասվում է չափավոր տաք և տեղումնառատ մայիս Օդի ամսական միջին ջերմաստիճանը նորմայից բարձր կլինի մինչև 1 աստիճանով Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» |