Ռուսաստանում հիշում են Բեսլանի զոհերին![]() 3 սեպտեմբերի 2020 - 12:10 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 3-ը Ռուսաստանում նշվում է որպես Ահաբեկչության դեմ պայքարում համերաշխության օր։ Հիշատակի օրը սահմանվել է 2004թ․ սեպտեմբերի 1-3-ի ողբերգական իրադարձություններից հետո, երբ Հյուսիսային Օսիայի Բեսլան քաղաքի դպրոցում ահաբեկչությանը զոհ գնացին հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ բազմաթիվ երեխաներ։ 2004 թվականի սեպտեմբերի 1-ին ահաբեկիչները գրավել էին Բեսլանի թիվ 1 դպրոցը՝ պատանդառելով 1128 մարդու: Սեպտեմբերի 3-ին ուժայինները գրոհեցին դպրոցը, բոլոր ահաբեկիչները, բացի մեկից, սպանվեցին: Պաշտոնական տվյալների համաձայն` Բեսլանում ահաբեկչության հետևանքով զոհվել է 336 և վիրավորվել մոտ 400 մարդ, որոնցից կեսը՝ երեխաներ: Բեսլանում պատանդ վերցվածների թվում կային նաև հայեր՝ 33 մարդ, որոնցից 9-ը զոհվել է, այդ թվում՝ 5 երեխա: Զոհվածների հարազատներից շատերը պնդում են, որ զոհերի զգալի մասը սպանվել է ուժայինների գործողությունների, մասնավորապես՝ տանկերի կիրառման հետևանքով: Կորոնավիրուսի համավարակի պատճառով հիշատակի միջոցառումների մի մասն առցանց կանցկացվի։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |