Ալկոհոլային թունավորման ևս 11 դեպք՝ 24 ժամում. Մահերի թիվը հասել է 14-ի

Ալկոհոլային թունավորման ևս 11 դեպք՝ 24 ժամում. Մահերի թիվը հասել է 14-ի

PanARMENIAN.Net - Օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը Հայաստանում ալկոհոլից թունավորման 38 դեպք է գրանցվել. 25-ը՝ Արմավիրի մարզից, 12-ը՝ Երևանից, 1-ը՝ Կոտայքի մարզից: Նրանցից 14-ը մահացել են։

Սեպտեմբերի 2-ի ժամը 11:00-ի դրությամբ ալկոհոլային թունավորման 27 դեպք էր արձանագրվել` 14 մահվան ելքով։ Սա նշանակում է, որ վերջին 24 ժամում ևս 11 թունավորման դեպք է եղել։

Առողջապահության նախարարությունը հայտնում է` պարզվել է, որ Արմավիրի մարզի տուժածների թունավորման հավանական աղբյուրը մեկ վայրից ձեռք բերված ոչ գործարանային արտադրության օղու օգտագործումն է։

Երևանում որոշ տուժածների մեծամասնությունն օգտագործել է բժշկական սպիրտ՝ որպես օղու փոխարինիչ, մյուսների օգտագործած սպիրտի տեսակը պարզելու համար հետազոտությունները շարունակվում են։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---