ԱԴ-ից հետո ՀՀ-ում 6 ամսով կարող է կարանտին հայտարարվել![]() 4 սեպտեմբերի 2020 - 11:31 AMT PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո անհրաժեշտության դեպքում կարանտին կարող էսահմանվել։ Կառավարության համապատասխան նախագիծն Ազգային ժողովի արտահերթ նիստի օրակարգում է։ Արտակարգ դրությունն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կարանտին հայտարարելու դեպքում այն կարող է 6 ամիս տևել՝ հետագայում ևս 6 ամսով երկարացվելու հնարավորությամբ։ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության մասին» և «Արտակարգ իրավիճակներում բնաչկության պաշտպանութան մասին» օրենքները լուրջ փոփոխվելու են։ Կարանտին կարող են հայտարարել մարզպետը, Երևանի դեպքում՝ համայնքի ղեկավարը և Կառավարությունը։ Եթե համաճարակն ընդգրկի երկու կամ ավելի մարզ, կամ տարածվի ամբողջ երկրում, գործադիրը կսահմանի կարանտին։ Այդ դեպքում կարող է ելումուտի հատուկ ռեժիմ սահմանվել համաճարակի գոտի։ Նաև կարող է սահմանափակվել հավաքների իրավունքը, ապրանքների փոխադրումը, ուսումնական հաստատությունների գործունեությունը։ Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,461-ի։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 891 դեպք կա, այլ պատճառով՝ 272։ Առողջացածների ընդհանուր թիվը 39,257 է, փաստացի բուժվողներինը՝ 4041 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |