ԱԴ-ն կարանտինով փոխարինելու հնարավորություն տվող փաթեթն 1-ին ընթերցմամբ ընդունվել է![]() 4 սեպտեմբերի 2020 - 13:09 AMT PanARMENIAN.Net - Արտակարդ դրությունից հետո կարանտին հայտարարելու հնարավորություն տվող օրենքն ընդունվել է առաջին ընթերցմամբ։ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 80 պատգամավոր։ 28-ը դեմ է քվեարկել։ Արտակարգ դրությունն ավարտվում է սեպտեմբերի 11-ին։ Կարանտին հայտարարելու դեպքում այն կարող է 6 ամիս տևել՝ հետագայում ևս 6 ամսով երկարացվելու հնարավորությամբ։ Կարանտին կարող են հայտարարել մարզպետը, Երևանի դեպքում՝ համայնքի ղեկավարը և Կառավարությունը։ Եթե համաճարակն ընդգրկի երկու կամ ավելի մարզ, կամ տարածվի ամբողջ երկրում, գործադիրը կսահմանի կարանտին։ Այդ դեպքում կարող է ելումուտի հատուկ ռեժիմ սահմանվել համաճարակի գոտի։ Կարանտին կարող է սահմանվել քաղաքի որոշակի մասում կամ որոշակի տարածքում, այդ թվում` ձեռնարկություններում և այլ տնտեսվարող սուբյեկտներում: Կարանտին կարող է սահմանվել միայն մինչև վեց ամիս ժամկետով, սակայն կարող է երկարաձգվել մինչև 12 ամիս: Նաև կարող է սահմանափակվել հավաքների իրավունքը, ապրանքների փոխադրումը, ուսումնական հաստատությունների գործունեությունը։ Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,461-ի։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 891 դեպք կա, այլ պատճառով՝ 272։ Առողջացածների ընդհանուր թիվը 39,257 է, փաստացի բուժվողներինը՝ 4041 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |