Մակունց․ Դիմակ կրելը պարտադիր կլինի նաև ԱԴ ավարտից հետո![]() 4 սեպտեմբերի 2020 - 13:48 AMT PanARMENIAN.Net - Արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո էլ դիմակ կրելը պարտադիր կմնա, հայտարարել է «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը, փոխանցում է Aysor.am-ը: «Քանի որ մեր երկրում համավարակի տվյալներն այնպիսին չեն, որ սահմանափակումներն ամբողջովին վերացվեն, անհրաժեշտ են օրենքներ, որոնք հնարավորություն կընձեռեն վերահսկել իրավիճակը, մասնավորապես՝ դիմակ կրելը»,- ասել է նա: Սեպտեմբերի 4-ին հայտարարվել է, որ Հայաստանում կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հայտարարված արտակարգ դրության ռեժիմի ավարտից հետո անհրաժեշտության դեպքում կարանտին կարող է սահմանվել, օրենքն արդեն առաջին ընթերցմամբ ԱԺ-ն ընդունել է։ Կարանտին հայտարարելու դեպքում այն կարող է 6 ամիս տևել՝ հետագայում ևս 6 ամսով երկարացվելու հնարավորությամբ։ Հայաստանում սեպտեմբերի 4-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 44,461-ի։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 891 դեպք կա, այլ պատճառով՝ 272։ Առողջացածների ընդհանուր թիվը 39,257 է, փաստացի բուժվողներինը՝ 4041 է։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |