ԱՀԿ․ Covid-19-ի դեմ համատարած պատվաստումները 2021-ի կեսից շուտ չեն լինի![]() 4 սեպտեմբերի 2020 - 15:29 AMT PanARMENIAN.Net - ԱՀԿ մամուլի խոսնակ Մարգարեթ Հարիսը հայտարարել է, որ պետք չէ կորոնավիրուսի դեմ համատարած պատվաստումներ ակնկալել մինչև 2021 թվականի կես։ Այս մասին փոխանցում է Reuters-ը՝ նշելով, որ դա կապված է պատվաստանյութերի անվտանգության և էֆեկտիվության կարևորության հետ։ «Փորձարկումների 3-րդ փուլն ավելի երկար ժամանակ պետք է պահանջի, քանի որ մենք պետք է հավաստիանանք՝ ինչքան ազդեցիկ և անվտանգ է պատվաստանյութը»,- ասել է նա։ Աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է մշակում 100-ից ավելի ընկերություն։ Դրանցից փորձարկումների երրորդ (վերջնական) փուլում են մի քանիսը, ներկայումս պաշտոնապես գրանցվել է միայն ռուսական պատվաստանյութը։ Սեպտեմբերի 4-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով է վարակվել 26․3 մլն մարդ, մահացել է 869,000-ը, առողջացել է 17․5 մլն-ը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |