Մինչև 700,000 դրամի տուգանք և ազատազրկում՝ կարանտինային մեկուսացումն ու ինքնամեկուսացումը խախտողներին![]() 4 սեպտեմբերի 2020 - 18:42 AMT PanARMENIAN.Net - Կարանտինի պայմաններում մեկուսացման, ինքնամեկուսացման կամ անձնական պաշտպանության միջոցների կիրառման կանոնները խախտելու և անզգուշությամբ վարակի տարածման պատճառ դառնալու դեպքում անձը կարող է տուգանվել 300-500,000 դրամով, նշվում է կառավարության կողմից Ազգային ժողով ներկայացված նախագծում։ Նույն արարքը, որն անզգուշությամբ մարդու առողջությանը պատճառել է ծանր վնաս, առաջացրել է երկու կամ ավելի անձանց վարակում, պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 500-700-ապատիկի (500-700,000 դրամ) չափով, կամ կալանքով` 1-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 2 տարի ժամկետով (որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա): Մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, պատժվում է ազատազրկմամբ` 2-4 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա։ Արտակարդ դրությունից հետո կարանտին հայտարարելու հնարավորություն տվող օրենքը սեպտեմբերի 4-ին ԱԺ-ում ընդունվել է առաջին ընթերցմամբ։ «ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքում» փոփոխություն և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթին կողմ է քվեարկել 80 պատգամավոր։ Կարանտին կարող է սահմանվել քաղաքի որոշակի մասում կամ որոշակի տարածքում, այդ թվում` ձեռնարկություններում և այլ տնտեսվարող սուբյեկտներում: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |