Հովհաննես Թումանյանի տունը հավանաբար հողին կհավասարեցվի10 փետրվարի 2009 - 23:37 AMT PanARMENIAN.Net - Մեծագույն հայ բանաստեղծ Հովհաննես Թումանյանի թբիլիսյան տունը, որ առավել հայտնի է որպես «Վերնատուն», 25 հազար դոլարով վաճառվել է վրացի գործարարի: Վերջին ժամանակներս տանը բնակվում էր մեծանուն գրողի թոռնուհին` Ալյոնան, որին պարտադրել են ազատել սենյակները: 1991թ. ի վեր պարբերաբար պայքար է գնում շենքի պահպանման համար, որտեղ ժամանակին բնակվել է մեծ գրողի ընտանիքը եւ կազմակերպվել է «Վերնատուն» մշակութաքաղաքական խմբակը: 1923թ. գրողի մահից հետո տանը գտնվում էր Հ.Թումանյանի անվան գրադարանը: Տունը կապիտալ վերանորոքում է պահանջում, որի համար Թբիլիսիի քաղաքապետարանը վարկ էր վերցրել մասնավոր անձանցից, արդյունքում վճարելով տան մի մասով: Ինչպես հաղորդում է «Երկրամաս» թերթը, Թբիլիսիի հայ հանրության եւ Հայաստանում Վրաստանի այն ժամանակվա դեսպան Ռեվազ Գաչեչիլաձեի շնորհիվ, քաղաքապետարանի որոշմամբ հաջողվեց ժամանակավորապես կասեցնել տան սենյակների վաճառքը: Սակայն 2001 թ. ի վեր սենյակները տարբեր տերեր ունեցան: Առավել եւս զարմանալի է Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, որոնք չկարողացան գնել շենքը: Հավանաբար, Թումանյանի տունը նույն ճակատագրին կարժանանա, ինչ Սերգեյ Փարաջանովի տունը, որտեղ ռեժիսորը նկարահանել էր «Աշիկ Քերիբ» ֆիլմը, եւ որը Փարաջանովի որդին վաճառեց 6000 դոլարով: Հովհաննես Թումանյանը (1869-1923) հայ գրականության դասական է: Թումանյանը եղել է նաեւ ականավոր հասարակական գործիչ, 1915թ. Հայոց ցեղասպանությունից փրկվածներին օգնության ցուցաբերման համակարգողներից մեկը: Մարտի 23-ին լրանում է Հ.Թումանյանի 140 տարին, որի կապակցությամբ Հայաստանում տարբեր միջոցառումներ են նախատեսվում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ ՄԱԿ–ում Թուրքիայի ներկայացուցչի՝ Հայաստանը ճիշտ ճանապարհով է շարժվում «Ադրբեջանական գյուղերի վերադարձը տարածաշրջանում խաղաղության վերականգնման առանցքային գործոն է»,–ասել է նա Հանրայինն արգենտինացիների հետ համատեղ սերիալ կնկարահանի Արգենտինայի հաղորդակցությունների պետական մարմնի հետ համագործակցության պայմանագիր է կնքվել ՔՊ–ական պատգամավոր․ «Շողակաթը» ի՞նչ հեռուստաընկերություն է, ո՞ւմ է պատկանում, ի՞նչ պիտի եթեր տա Հակոբյանը պատասխանել, որ կարծում են, որ ալիքի եկեղեցական բաղադրիչը պետք է նվազեցվի Միրզոյանը՝ ՀԱՊԿ–ի մասին․ Չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի «Մենք դեռ ՀԱՊԿ անդամ ենք, բայց պետք է աշխատենք, որ բոլոր մեխանիզմները գործեն»,–ասել է նա |