ՀՀ-ում հայ-ռուսական զորավարժություններ են![]() 5 սեպտեմբերի 2020 - 16:11 AMT PanARMENIAN.Net - ՌԴ Հարավային ռազմական օկրուգի Հայաստանում տեղակայված ռուսական ռազմակայանի զինծառայողները ՀՀ ՊՆ զինծառայողների հետ համատեղ երկկողմ գումարտակային մարտավարական զորավարժությունների շրջանակներում քայլերթ են կատարել դեպի Քամհուդ և Ալագյազ զորավարժարաններ, տեղեկացնում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը։ Նշվում է, որ մոտոհրաձգային, տանկային, ինժեներական, հետախուզական ստորաբաժանումները մշակելու են պաշտպանական, հարձակողական, հետախուզական գործողություններ՝ հրետանային, հակաօդային պաշտպանության և ավիացիայի աջակցությամբ: Վարժանքների ընթացքում պայմանական հակառակորդի գործողությունների մշտադիտարկում են իրականցնելու անօդաչու թռչող սարքերը։ Վարժանքների ընթացքում զինծառայողները կատարելու են ցերեկային և գիշերային ժամերին ավտոմեքենա և զրահատեխնիկա վարելու ստուգարքային վարժություններ, ինչպես նաև մարտական կրակային պատրաստության վարժանքներ հրաձգային զենքերից, ականանետերից, հետևակի մարտական մեքենաների սպառազինությունից, տանկերից, հրետանուց և զենիթահրթիռային կայանքներից։ Երկկողմ գումարտակային մարտավարական վարժանքին մասնակցում է ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մոտ 1000 զինծառայող, մոտ 300 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ կործանիչ, բանակային և անօդաչու ավիացիա։ Ռուսական 102-րդ ռազմակայանը տեղակայվել է Հայաստանի տարածքում ըստ 1995թ. մարտի 16-ի պայմանագրի: Ռազմակայանի խնդիրն է ապահովել արտաքին սահմանների ռազմավարական կայունությունը, պաշտպանել Ռուսաստանի շահերն ու Հայաստանի անվտանգությունը, այդ թվում ռուսական և հայկական զորքերի համատեղ օպերատիվ կիրառման ճանապարհով, ըստ ՀԱՊԿ 1992թ. մայիսի 15-ի դրույթների: 2011-ին ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղակայման մասին պայմանագիրը երկարացվեց մինչև 2044 թ.: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |