Հայաստանը վավերացրել է Լանսարոտեի կոնվենցիան

Հայաստանը վավերացրել է Լանսարոտեի կոնվենցիան

PanARMENIAN.Net - Հայաստանն ավարտել է ԵԽ «Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիայի վավերացումը (ավելի հայտնի որպես Լանսարոտեի կոնվենցիա)` դառնալով այն վավերացրած ԵԽ 47-րդ պետությունը: Կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ կմտնի 2021 թվականի հունվարի 1-ից:

ԵԽ-ն փոխանցում է, որ ներկայումս Լանսարոտի կոնվենցիան վավերացրել են Եվրոպայի խորհրդի անդամ բոլոր երկրները, բացի Իռլանդիայից, ինչպես նաև Թունիսը:

Լանսարոտեի կոնվենցիան երկրներին պարտավորեցնում է քրեականացնել երեխաների նկատմամբ բոլոր տեսակի սեռական հանցագործությունները, պաշտպանել զոհերին և հետապնդել հանցագործներին։

Կոնվենցիան ստորագրվել է 2007թ. հոկտեմբերի 25-ին. ՀՀ-ն այն ստորագրել էր 2010-ին սեպտեմբերի 29-ին, բայց չէր վավերացրել:

Կարդացեք նաև՝Լանսարոտեի աղմկահարույց կոնվենցիան

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---