Ամենահեղինակավոր եվրոպական հանդեսներից մեկը` Politique Internationale-ը հատուկ բաժին է նվիրել Հայաստանին11 փետրվարի 2009 - 17:08 AMT PanARMENIAN.Net - Ֆրանսիական «Միջազգային քաղաքականություն» (Politique Internationale) հանդեսը, որը Եվրոպայի ամենահեղինակավոր հանդեսներից մեկն է, իր- վերջին համարում 100 էջից բաղկացած հատուկ բաժին է նվիրել Հայաստանին: Հանդեսի հիմնադիրը, տնօրենը եւ գլխավոր խմբագիրն է հայտնի քաղաքագետ, Փարիզի քաղաքագիտության ինստիտուտի պրոֆեսոր Պատրիկ Վաժմանը: «Ինչպես կարող ենք մոռանալ, որ հայ ժողովրդի հետ մեր կապերը հասնում են մինչեւ Խաչակրած արշավանքներ, հանդեսի նախաբանում գրում է Պ. Վաժմանը, որ Հայոց վերջին թագավոր Լեւոն VI Լուսինյանը ֆրանսիական ծագում ուներ եւ ամփոփված է Սեն-Դենիիի ֆրանսիական թագավորների դամբարանում, որ 1915թ. ցեղասպանությունը պատճառ է հանդիսացել Կլեմանսոյի ամենահուզիչ ճառերը, եւ որ Առաջին համաշխարհային պատերազմի ավարտին Ֆրանսիան կարճ ժամանակով վերահսկում էր Կիլիկիան, ուր տարածվում էր երբեմնի Հայոց քրիստոնյա թագավորությունը: Համարում զետեղված են պատմաբան Մարսել Լեարի «Սփյուռքի հաղթաթուղթը» ցեղասպանության ուսումնասիրման ասպարեզում ճանաչված մասնագետ Իվ Տերնոնի «Թուրքիա.Ժխտողականության փակուղին» եւ իտալացի հայագետ, պրոֆեսոր Վալենտինա Կալցոլարիի «Հայ միտքը Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ» հոդվածները: Բաժինն սկսվում է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ծավալուն հոդվածով, որտեղ ներկայացված են Հայաստանի անկախության ճանապարհը, երկրի առջեւ այսօր կանգնած խնդիրներն ու հեռանկարները: «Ապագան մեզ է պատկանում» վերնագրով հոդվածում Հանրապետության նախագահը, Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգության ապահովման եւ տնտեսական զարգացման հնարավորությունների լիարժեք օգտագործման ենթատեքստում, հանգամանորեն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրին եւ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հնարավորությանը` ներկայացնելով այսօրվա իրողություններն ու դրանց լուծման վերաբերյալ Հայաստանի տեսակետները: Աշխարհում Հայաստանի տեղի, Հարավային Կովկասում ստեղծված աշխարհաքաղաքական նոր իրավիճակի պայմաններում Հայաստանի արտաքին քաղաքականության հիմնական ուղղություններն է ներկայացնում արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդեսին տված հարցազրույցում: Հանդեսում հայ-ֆրանսիական հարուստ եւ հագեցած հարաբերությունների մասին է պատմում Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, Ֆրանսիա-Հայաստան միջխորհրդարանական բարեկամական խմբի նախագահ Ֆրանսուա Ռոշբլուանը: Հայաստանի տնտեսության անցումային շրջանի, տնտեսական կայունացման ծրագրերի եւ զարգացման հեռանկարների մասին է խոսվում տնտեսագետ Վահագն Գրիգորյանի հոդվածում: Հանդեսը Հայաստանին նվիրված հատուկ բաժնում զետեղել է Շառլ Ազնավուրի «Անցած օրեր» գրքի նախաբանը, որտեղ մեծ արվեստագետն իր ընտանիքի պատմության օրինակով ներկայացնում է օտար ափերում հայտնված գաղթական հայերի դժվարին ուղին, ինչպես նաեւ լավագույն ապագայի ակնկալիքները, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: «Միջազգային քաղաքականություն» եռամսյա հանդես են գալիս համաշխարհային քաղաքականության առաջին դեմքերը: Ներկա համարում հրապարակվել են Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարոզոյի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի, Չեխիայի նախագահ Վացլավ Կլաուսի, Բրազիլիայի նախագահ Լուիշ Ինյացիո Լուլա դա Սիլվայի հարցազրույցները: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |