Եգիպտոսում 2500-ամյա կնքված 13 սարկոֆագ է հայտնաբերվել

Եգիպտոսում 2500-ամյա կնքված 13 սարկոֆագ է հայտնաբերվել

PanARMENIAN.Net - Եգիպտոսում Սաքքարայի գերեզմանատանը 11 մ գետնի տակ, միմյանց վրա շարված 2500-ամյա փայտե 13 սարկոֆագ է հայտնաբերվել: Դրանք այնքան լավ են պահպանվել, որ որոշ դեպքերում չեն վնասվել անգամ ներկանյութերը: National Geographic-ի փոխանցմամբ՝ հնէաբանները վստահ են, որ դագաղները կնքվել են թաղման պահին:

Ենթադրվում է, որ Սաքքարան ծառայել է գերեզմանաքաղաք Եգիպտոսի երբեմնի մայրաքաղաք Մեմֆիսի համար։ Երեք հազարամյակ եգիպտացիներն այստեղ են թաղել իրենց մահացածներին, դրա համար Սաքքարան հնագիտական ​​մեծ հետաքրքրություն է ներկայացնում:

Սաքքարայում ազնվականներին թաղել են շքեղ դամբարաններում: Նման գերեզմաններ ավելի հեշտ է գտնել, և դրանք պարբերաբար թալանվել են։ Այնուամենայնիվ, վերջին պեղումների արդյունքում պարզվել է, որ հայտնաբերվել են նաև միջին կամ աշխատավոր խավի մեռյալներ:

Ներկայումս ուսումնասիրվում է՝ ովքեր են դագաղում, և ինչ կարգավիճակ են ունեցել այդ անձինք: Սա կարող է ավելի ընդլայնել աշխարհի պատկերացումները հին եգիպտական ​​սովորույթների վերաբերյալ:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---