Րաֆֆու «Խենթը» առաջին անգամ լիարժեք թարգմանվել է անգլերեն![]() 9 սեպտեմբերի 2020 - 13:24 AMT PanARMENIAN.Net - Հայ գրող Րաֆֆու «Խենթ» վեպի նոր և ամբողջական թարգմանությունը կհրատարակվի 2020-ի նոյեմբերին։ Այս մասին հայտնում է Sophene հայկական գրադարանը Twitter-ում։ Նշվում է, որ թարգմանելու որոշումը կապված էր ընթերցողների պահանջի հետ։ Թարգմանությունը հասցնելու են գրքի 140-ամյակին։ Դրա վրա աշխատել են Քիմբերլի ՄըքՖարլեյնը և Բեյոն Միլոյանը։ Նախորդ դարում գիրքը թարգմանվել է անգլերեն, սակայն, գրադարանի փոխանցմամբ, թարգմանությունը չի եղել լիարժեք և ունեցել է սյուժետային փոփոխություններ։ Վեպը հրատարակվել է 1881-ին, արտացոլում է հայ ազգային-ազատագրական շարժման վերելքը՝ 1877-1878 թվականների ռուս-թուրքական պատերազմի իրադարձությունների համատեքստում։ Գլխավոր հերոսը Վարդանն է, ում նախատիպը ռուսական բանակի գնդապետ Սամսոն Տեր-Պողոսյանն է։ ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |