ԿԳՄՍՆ-ում ցավում են Ջուլֆալակյանի որոշման համար![]() 10 սեպտեմբերի 2020 - 11:52 AMT PanARMENIAN.Net - Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում շատ են ցավում «Իմ քայլից» պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի՝ մանդատը վայր դնելու որոշման համար։ Այս մասին PanARMENIAN.Net ին ասացին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։ Ջուլֆալակյանի բուն հայտարարությունը ԿԳՄՍՆ-ից չմեկնաբանեցին։ Ավելի վաղ՝ սեպտեմբերի 9-ին, «Իմ Քայլը» խմբակցության պատգամավոր, ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը հայտնել էր, որ վայր է դնում պատգամավորական մանդատը նախարար Արայիկ Հարությունյանի հետ սկզբունքային անհամաձայնությունների պատճառով։ Դրանք վերաբերվում են Հարությունյանի ենթակայության տակ գտնվող ոլորտների ներկա կառավարման մոտեցումներին վերաբերյալ: Նրա խոսքով՝ նախարարությունում հաշվի չեն առնվում ոլորտների ներկայացուցիչների մասնագիտական կարծիքները, բացակայում են ոլորտների զարգացման կարճաժամկետ և երկարաժամկետ տեսլականները, փոփոխություններն անհրաժեշտ արագությունն ու տրամաբանությունը չունեն, կադրային քաղաքականությունը շատ հաճախ անհասկանալի է ու անձնավորված: Մանդատը վայր դրած Արսեն Ջուլֆալակյանին խորհրդարանում փոխարինելու է Նարեկ Ղահրամանյանը։ Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |