Վրաստանում կորոնավիրուսով վարակի ռեկորդային 57 նոր դեպք կա![]() 10 սեպտեմբերի 2020 - 11:54 AMT PanARMENIAN.Net - Վրաստանում կորոնավիրուսով վարակի 57 նոր դեպք կա։ Սա օրական ամենամեծ ցուցանիշն է երկրում համավարակի բռնկումից ի վեր։ Ըստ հիվանդության մշտադիտարկման պաշտոնական StopCov կայքի, ընդհանուր առմամբ 1830 վարակակիր է գրանցվել, որից 1334-ն ապաքինվել է, մահացել է 19 մարդ։ Կարանտինում է 5882 մարդ, փաստացի բուժվում է 390 մարդ։ Վարակվել է նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Լևան Գոգիչաիշվիլին։ Բոլոր պատգամավորները, որոնք շփվել են նրա հետ, ինքնամեկուսացել են։ Վրաստանում կորոնավիրուսի համաճարակային իրավիճակի վատթարացման կապակցությամբ մի շարք սահմանափակումներ են գործելու՝ սեպտեմբերի 10-ից արգելվում են հարսանիքները, հանդիսությունները, ծիսական զանգվածային միջոցառումները։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |