Apple-ի AirTag սարքը թույլ կտա գտնել կորած իրերը![]() 10 սեպտեմբերի 2020 - 12:47 AMT PanARMENIAN.Net - Apple-ը հատուկ AirTag սարք է մշակել, որը թույլ կտա գտնել կորած իրերը։ Առաջին հիշատակումներն այդ մասին արվել են դեռևս iOS 13-ի առաջին բետա տարբերակում։ Նոր աքսեսուարը փոքր շրջանակի տեսք ունի, որի կենտրոնում Apple-ի լոգոտիպն է, գրում է Business Insider-ը։ Աքսեսուարը հնարավոր կլինի պահել դրամապանակում կամ կցել բանալիներին, նաև կարևոր փաստաթղթերին։ Եթե օգտատատերը բավականաչափ հեռանա նշված իրից, iPhone-ն անմիջապես կիրազեկի, որ կարևոր բան է մոռացել։ Հնարավոր կլինի նաև գտնել, թե որտեղ եք այն կորցրել՝ սմարթֆոնը կմատնանշի դրա գտնվելու վայրը՝ անկախ հեռավորությունից։ Նոր արտադրանքի շնորհանդեսը նախատեսված է սեպտեմբերին։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից |