Apple-ը պաշտպանիչ դիմակներ է ստեղծել իր աշխատողների համար![]() 10 սեպտեմբերի 2020 - 18:41 AMT PanARMENIAN.Net - Apple-ը պաշտպանիչ դիմակներ է ստեղծել իր աշխատակիցների համար։ Դրանց դիզայնով զբաղվել են նույն մարդիկ, որոնք աշխատում են iPhone-ի և iPad-ի վրա, գրում է Forbes-ը։ Այդ դիմակներն ընկերությունը կտրամադրի իր աշխատակիցներին, այդ թվում` խանութների։ Առաջին այդպիսի դիմակը կկոչվի Apple Face Mask։ Այն եռաշերտ պաշտպանություն ունի, կարելի է լվանալ և օգտագործել մինչև 5 անգամ։ Apple-ի համար տիպիկ ոճով դիմակը եզակի տեսք ունի՝ մեծ եզրերով վերևից և ներքևից՝ քթի և կզակի մոտ։ Ընկերությունը կսկսի բաժանել դիմակներն աշխատակիցներին առաջիկա 2 շաբաթում։ Ընկերությունը նաև որոշել է դիմակների որոշ խմբաքանակ գնել։ Խոսքը ClearMask դիմակների մասին է, որոնց առանձնահատկությունը թափանցիկությունն է, ինչը թույլ է տալիս տեսնել մարդու դեմքը գրեթե ամբողջությամբ։ Դրանք առաջին թափանցիկ վիրահատական դիմակներն են, որոնք պաշտոնապես հավանություն են ստացել ԱՄՆ-ում։ Թափանցիկ դիմակներն օգնում են վատ լսող մարդկանց ավելի լավ հասկանալ դիմացինին՝ շուրթերի շարժումներից։ Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ |