Աշխարհում կորոնավիրուսով վարակման 28 մլն-ից ավելի դեպք կա

Աշխարհում կորոնավիրուսով վարակման 28 մլն-ից ավելի դեպք կա

PanARMENIAN.Net - Աշխարհում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 28 միլիոնը։ Այդ են վկայում ամերիկյան Ջոնս Հոփքինսի համալսարանի տվյալները։

Ընդհանուր առմամբ գրանցվել է 28,047,828 վարակակիր, որից 18,849,981-ն ապաքինվել է, 906,195 մարդ մահացել է, գրում է ՏԱՍՍ-ը։

Վարակակիրների ամենամեծ քանակը գրանցվել է ԱՄՆ-ում՝ 6,395,603, որին հաջորդում են Հնդկաստանը՝ 4,465,863 ցուցանիշով և Բրազիլիան` 4,197,889:

ՌԴ-ում գրանցվել է վարակի 1,046,370 դեպք, որից 862,373-ն ապաքինվել է, 18,263-ը՝ մահացել։

Սեպտեմբերի 11-ին ուղիղ կես տարի է լրանում այն օրվանից, երբ ԱՀԿ-ն կորոնավիրուսի պանդեմիա հայտարարեց։Հայաստանում սեպտեմբերի 11-ի դրությամբ կորոնավիրուսով վարակի դեպքերը հասել են 45,503-ի, առողջացածների ընդհանուր թիվը 41,434 է, փաստացի բուժվողներինը 2880 է։ Ընդհանուր առմամբ կորոնավիրուսից մահվան 909 դեպք կա, այլ պատճառով՝ 280։

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---