Բահրեյնն ու Իսրայելը դիվհարաբերություններ են հաստատում![]() 12 սեպտեմբերի 2020 - 10:34 AMT PanARMENIAN.Net - Բահրեյնն ու Իսրայելը դիվանագիտական հարաբերություններ են հաստատում: Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել սեպտեմբերի 11-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, Բահրեյնի թագավոր Համադ բեն Իսի Ալ Խալիֆայի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի միջև։ Համաձայնագիը կստորագրվի սեպտեմբերի 15-ին, փոխանցում է Deutche Welle-ն։ Սպիտակ տան ղեկավարն այն համարել է «պատմական առաջընթաց», ըստ Թրամփի՝ երկու երկրի միջև ուղիղ երկխոսության կազմակերպումը դրական փոփոխությունների կբերի Մերձավոր Արևելքում և կմեծացնի տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը։ Զուգահեռաբար, Պաղեստինի ազգային վարչությունը դատապարտել է համաձայնագրի ստորագրումը, Պաղեստինի ազատագրության ազգային շարժումը համաձայնագրի կնքումը համեմատել է «դանակով հարվածի» հետ, իսկ ծայրահեղ իսլամական Համաս շարժումն այն անվանել է ագրեսիա։ Թուրքիայի ԱԳՆ-ն ևս խստորեն քննադատել է Բահրեյնի՝ Իսրայելի հետ մերձեցման փորձը։ Բահրեյնը մեկ ամսում երկրորդ երկիրն է, որ հայտարարել է Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին․ ավելի վաղ նման որոշում էին կայացրել Արաբական Միացյալ Էմիրություններում։ Մինչ այդ Իսրայելի հետ դիվանագիտական հարաբերություններ ունեին միայն Եգիպտոսն ու Հորդանանը։ ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |